Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իսրայելական մամուլն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցին Իսրայել

Իսրայելական մամուլն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցին  
Իսրայել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական մամուլն իր վերջին օրերի հրապարակումներում անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իսրայելի Պետություն աշխատանքային այցին, որի շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:

Մասնավորապես՝ առաջատար «Երուսաղեմ փոստ» օրաթերթը գրում է, որ Իսրայելի մայրաքաղաք այցելած առաջնորդների թվում էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որն առաջին անգամ էր Իսրայելում որպես ՀՀ նախագահ: Պաշտոնական միջոցառումներից և Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումներից բացի, Հայաստանի նախագահն այցելել է նաև Հոլոնի տեխնոլոգիական համալսարան, որտեղ ակադեմիական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովի հետ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականը մեջբերել է մի հատված համալսարանում նախագահ Սարգսյանի ելույթից. «Պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար։ Մենք սգում և հիշում ենք բոլոր այն միլիոնավոր մարդկանց մահը, որոնք զրկվել են իրենց կյանքից Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության ժամանակ»:

Օրաթերթը տեղեկացրել է նաև համալսարանում Հայաստանի նախագահի ներկայացրած՝ «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսության մասին:

«Երուսաղեմ փոստ»-ի նյութն արտատպվել է Ifatmediasite.com հարթակում:

Հայաստանի նախագահը բացառիկ հարցազրույց է տվել նաեւ Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը, որտեղ, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման  մասին, ասել է. «Ես ճանաչում եմ շատ հրեա քաղաքական գործիչների, ովքեր սատարում են ճանաչման գործընթացին: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Իսրայելի խորհրդարանը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե պատճառը ներկայիս քաղաքական շահերը, քաղաքական հարաբերությունները կամ ապագայի քաղաքական, միգուցե, նաև տնտեսական շահերն են, դա ինձ շատ է տխրեցնում, քանի որ Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասերը մեզ սովորեցնում են, որ չկա որևէ բան, հանուն որի կարելի է զիջել՝ թույլ տալով, որ նման դեպքերը նորից կրկնվեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]