Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրալացի գիտնականներին հաջողվել Է 2019-nCoV կորոնավիրուսը վերստեղծել լաբորատոր պայմաններում

Ավստրալացի գիտնականներին հաջողվել Է 2019-nCoV կորոնավիրուսը վերստեղծել լաբորատոր պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Դոերթիի ինստիտուտի գիտնականներին առաջին անգամ հաղողվել Է լաբորատոր պայմաններում ստանալ 2019-nCoV կորոնավիրուսը: Ինչպես հունվարի 29-ին հաղորդվում Է ինստիտուտի կայքում, դա թույլ կտա ավելի համակողմանիորեն ուսումնասիրել վիրուսը եւ բարելավել դրա ախտորոշումը, ինչպես նաեւ կօգնի ապագա պատվաստանյութերի արդյունավետության գնահատման հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մելբուռնի Փիտեր Դոերթիի անվան վարակների եւ իմունիտետի ինստիտուտի գիտանականները Ուհանից ժամանած պացիենտից վերցված նմուշից հաջողությամբ աճեցրել են 2019-nCoV կորոնավիրուսը: Դա առաջին դեպքն Է, երբ վիրուսը բջիջների մանրԷախմբում աճեցվել Է Չինաստանի սահմաններից դուրս»,- նշված Է հիմնարկության հաղորդագրության մեջ: Դոերթիի ինստիտուտում վիրուսների նույնականացման լաբորատորիայի վարիչ Ջուլիան Դրյուսի խոսքով՝ հետագայում ստացված վիրուսը ոչ միայն կօգտագործվի Ավստրալիայի լաբորատորիաներում եւ կլինիկաներում ախտորոշման համար, այլեւ կուղարկվի Եվրոպայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության լաբորատորիաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]