Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում վաճառքից անհետացել են պաշտպանադիմակները

ԱՄՆ-ում վաճառքից անհետացել են պաշտպանադիմակները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում պաշտպանադիմակները դեֆիցիտի առարկա են դարձել, բայց երկրի առողջապահության նախարարությունը խուճապը վաղաժամ Է համարում եւ երկրի քաղաքացիներին հորդորում Է չանհանգստանալ: Այդ մասին բրիֆինգում հայտարարել Է գերատեսչության ղեկավար Ալելս Ազարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չինաստանում եւ դրա սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի տարածման համեմատ ԱՄՆ-ում պաշտպանադիմակների պահանջարկն աճել Է, բժշկական արտադրանքի այդ տեսակի դեֆիցիտ Է նկատվում ինչպես երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում, այնպես Էլ, տեղի զանգվածային լրատվամիջոցների վկայություններով, մյուս քաղաքներում: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի (CDC) վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել Է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդության հինգ դեպք չորս նահանգում. Կալիֆոռնիա, Իլինոյս, Վաշինգտոն եւ Տեխաս: Գերատեսչության տվյալներով՝ ներկայում վիրուսի առկայության ստուգում Է անցնում ավելի քան 70 մարդ երկրի 20-ից ավելի նահանգներում: Չինաստանից ԱՄՆ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ուժեղացվել Է կարանտինային վերահսկողությունը Միացյալ Նահանգների 20 օդանավակայանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]