1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնիան Հայաստանին հանձնեց 22 հրշեջ մեքենա

Ճապոնիան Հայաստանին հանձնեց 22 հրշեջ մեքենա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում կայացավ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 22 հրշեջ ավտոմեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը նպատակային և անշահախնդիր աջակցության համար։ «Ամիսներ անց կլրանա հայ-ճապոնական հարաբերությունների հաստատման 28-րդ տարին, սակայն հայ և ճապոնացի ժողովրդի բարեկամական կապերը դիվանագիտական հարաբերություններով չեն միայն պայմանավորված և բնավ միայն դրանցով չեն սահմանափակվում:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայ-ճապոնական երկարամյա և յուրատեսակ համագործակցության ևս մեկ վկայագիրն է հանդիսանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի շրջանակում Հայաստանին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզի փրկարարական ստորաբաժանումներին տեխնիկական վերազինման համար տրամադրված շուրջ 1 միլիարդ 540 միլիոն իենի օգնությունը»,- ընդգծեց Ցոլակյանը։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ իր համար մեծ հաճույք է մասնակցել հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ-ին 22 հրշեջ մեքենաների հանձնման արարողությանը։ «Ճապոնիայի դրամաշնորհի մասին պայմանագիրը Հայաստանի կառավարության հետ կնքվել է 2017 սեպտեմբերի 6-ին և ուղղված է Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությանը»,-ասաց Յամադան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]