1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սկսվել Է օտարերկրացիների տարահանումը Չինաստանից

Սկսվել Է օտարերկրացիների տարահանումը Չինաստանից


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան հունվարի 29-ին երկրներից առաջինն Է սկսել իր քաղաքացիների տարահանումը Չինաստանի Ուհան քաղաքից, որը դարձել Է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկման Էպիկենետրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնիայի իշխանությունների ուղարկած ինքնաթիռը 206 հոգու հասցրել Է Տոկիոյի Հանեդա օդանավակայան: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում ուղեւորների զննումը հիվանդության ախտանիշներ չի հայտնաբերել: Այնուամենայնիվ, բոլոր ուղեւորները լրացուցիչ հետազոտություն կանցնեն: Մոտ ժամանակներս Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Ուհան ուղարկել եւս երկու վարձաչվերթ իրենց քաղաքացիների տարահանման համար:
ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են հայրենիք տարահանել Ուհանում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին եւ այնտեղ գտնվող սահմանափակ թվով ամերիկացիներին: Ենթադրվում Է, որ ԱՄՆ ժամանելուց հետո նրանք բոլորը կուղարկվեն կարանտինի՝ երեք օրից մինչեւ երկու շաբաթ ժամկետով:
Իրենց քաղաքացիների տարահանում կազմակերպելու մտադրության մասին հայտարարել են նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ պետությունների իշխանությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]