Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իվետա Տոնոյանը տարօրինակ է համարում «Վետօ»-ի և «Ադեկվադ»-ի անդամներին բերման ենթարկելը

Իվետա Տոնոյանը տարօրինակ է համարում «Վետօ»-ի և «Ադեկվադ»-ի անդամներին 
բերման ենթարկելը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը տարօրինակ է համարում «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու գործողությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տոնոյանն ասաց հունվարի 29-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում:

«Ինձ համար տարօրինակ էր: Պետք է բոլոր գործողություններն իրականացվեն իրավական հարթությունում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ են դրանք իրականացվում»,- ասաց Տոնոյանը:

Խմբակցության անդամ Արման Աբովյանը նշեց, որ յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ՀՀ քաղաքացու նկատմամբ, պետք է հիմնավորված լինի:

Հունվարի 28-ին «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ոստիկանություն էին բերման ենթարկվել ապօրինի զենք, զինամթերք պահելու և թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու կասկածանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]