Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Ապրիլ

ՊՆ-ն հայտարարել է զորամասին սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց կազմակերպելու մասին

ՊՆ-ն հայտարարել է զորամասին սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց 
կազմակերպելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին ՀՀ կառավարության 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ ներդրված ԶՈՒ պարենավորումը մասնավոր գործընկերոջ պատվիրակելու ծրագրի շրջանակում անհրաժեշտություն է առաջացել N զորամասի անձնակազմի կարիքների համար կազմակերպել սնունդ մատուցելու ծառայության գնման գործընթաց, ընդ որում՝ գործընթացը պետք է կազմակերպվի ստացիոնար և ոչ ստացիոնար կետերում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հաշվի առնելով, որ գործարքը պարունակում է գաղտնի տեղեկատվություն, հետաքրքրված կազմակերպություններին ծառայությունը մատուցելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրվի համապատասխան մարմնի կողմից տրված գաղտնի տեղեկատվության հետ առնչվելու թույլտվության առկայության դեպքում: Ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան ապահովելու 21.02.2019թ. N 152-Ա որոշմամբ պահանջվող նվազագույն պայմանները:

Տվյալ զորամասում սննդի կազմակերպումն իրականացնելու համար կազմակերպություններն իրենց հետաքրքրվածության մասին պետք է տեղեկացնեն մինչև 21.02.2020թ.-ն, ք. Երևան, Բագրևանդի 5 հասցեով (ՊՆ փոստարկղ)՝ նշելով հետադարձ կապի տվյալները: Հեռախոս՝ (+37410) 29-46-37: Էլ. փոստի հասցե՝ [email protected]:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ