1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երեմյան Փրոջեքթս»-ը դեպի նոր տասնամյակ՝ նոր հայեցակարգով, նոր ծրագրերով, նոր երազանքներով

«Երեմյան Փրոջեքթս»-ը դեպի նոր տասնամյակ՝ նոր հայեցակարգով, նոր ծրագրերով, 
նոր երազանքներով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեստորանային բիզնես ոլորտի առաջատար, երևանցիների և քաղաքի հյուրերի կողմից ամենասիրված և ճանաչված հայկական ռեստորանային բրենդներ ներկայացնող («Պանդոկ Երևան» ռեստորանների ցանց, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երևան գետափին», «Սմոքինգ շեֆ», «Լիվինգստոն») «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը նախորդ տարին ամփոփեց՝ ազդարարելով կազմակերպության բիզնես-զարգացման նոր ռազմավարությունն ու իրագործվող «Սերմից սեղան» նոր հայեցակարգը։

Գյուղատնտեսության ոլորտում իրականացրած ներդրումների, ֆերմերային տնտեսությունների զարգացման, առողջ և օրգանիկ սննդամթերք ապահովելու, ընկերության բիզնես մոդելի և տեսլականի, «Սերմից սեղան». հայեցակարգի առանձնահատկությունների և առավելությունների մասին զրուցել ենք «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ: 

Նոր տասնամյակը՝ նոր հայեցակարգով. «Սերմից՝ սեղան»

 «Երեմյան Փորջեքթս»-ն իր գործունեության առաջին իսկ օրվանից ունի որդեգրած հստակ սկզբունք՝ մենք աշխատում ենք միմիայն որակյալ մթերքներով։  Այսօր որակյալ բնական մթերքի կանոնավոր մատակարարում ապահովելը չափազանց բարդ  գործընթաց է, և մենք այս խնդրի լուծման մեր ռազմավարական մոտեցումն առաջարկեցինք։ 

 2019 թվականին մեր ընկերությունն անասնապահության ոլորտում երկու խոշորագույն նախագիծ իրականացրեց: Նպատակն էր հիմք դնել մեր ընկերության բիզնես զարգացման նոր հայեցակարգը, փորձել ապահովել մեր կազմակերպության գործառնության ամբողջական փակ ցիկլը։

Դիլիջանում խոզաբուծական ֆերմա ենք բացել, Հայաստան բերել կանադական մաքրացեղ խոզատեսակներ՝ լանդրաս, յորկշիր, դյուրոկ: Խոզաբուծարանում ունենք 380 գլուխ մայրացուներ, իսկ ֆերմայի ընդհանուր արտադրողականությունը տարեկան 10 հազար գլուխ է։ Միաժամանակ ֆերմայում կարող են պահվել 3,5-4 հազար խոզ։

Ջերմուկում նույնպես անասնաֆերմա ենք գործարկել, որտեղ պահվում են մաքրացեղ ֆլեկվի, հոլշթեյն, անգուս՝ կաթնատու և մսատու խոշոր եղջերավոր կենդանիներ:

Այսօր այստեղ ունենք 320 կաթնատու և 100 գլուխ մսատու տեսակներ, և այս ընթացքում արդեն 120 ծին ենք ունեցել։ Կաթնատվության առումով թվերը շատ տպավորիչ են՝ օրական 3 հազար լիտր կաթ, տավարաբուծական ֆերմայի տարեկան արդյունքն է՝ 1 050 000 լիտր կաթ և 270 գլուխ հորթ։ 

Այս թվերը պատահական չեմ ներկայացնում։ Տարիներ շարունակ Հայաստանում միտումնավոր, թե ոչ, վերարտադրվում է այն կարծրատիպը, որ գյուղատնտեսությունը ծախսատար և ոչ եկամտաբեր բիզնես է։ Մենք մեր երկու ֆերմաների օրինակով, ըստ էության, հակառակն ենք ապացուցել։ Շնորհիվ արդյունավետ մենեջմենթի, ճիշտ հաշվարկների և աշխատանքի խիստ կազմակերպման այսօր արդեն լուրջ արդյունքներ ունենք։ 

Մեր ֆերմաները համապատասխանեցված են արտադրության եւ որակի սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, այս առումով դրանք օրինակելի են նման գործունեություն իրականացնող, կամ նման բիզնեսով զբաղվողների համար, և մենք պատրաստակամ ու սիրով կկիսվենք մեր փորձով։

Մենք շատ կարևոր գործընթաց մեկնարկեցինք՝  գործարկելով կերաղացը, ինչի շնորհիվ ապահովեցինք այն, որ ֆերմաներ մատակարարվող կերն էկոլոգիապես մաքուր է, ճիշտ բաղադրիչներից ընտրված, հատուկ վերամշակում անցած:

Մեր ֆերմաներում կենդանիները ոչ միայն լավ և առողջ սնվում են, այլև պահվում են սանիտարական բոլոր պահանջներին համապատասխան պայմաններում՝ ախտահանում, ջրամատակարարման ավտոմատ սարքեր, ֆիլտրեր,  հզոր օդափոխանակման համակարգ։

Բացի այդ ամենից, ֆերմաներում ունենք գենետիկ լաբորատորիա, սառնարանային հզոր տնտեսություն, ինչպես նաև կառուցել ենք սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող սպանդանոց։

 

Որակի վերահսկման նպատակով՝

Անասնաբուծական ֆերմաներ բացելու նախագծի միջոցով մենք փաստացի կարողանում ենք վերահսկել մեր ռեստորաններ մատակարարվող մսամթերքի և կաթնամթերքի որակը: Բացի այդ մեր նպատակն էր Հայաստանում ստեղծել օրինակելի տնտեսություն, որը ֆերմերային տնտեսությունների զարգացման համար կարող է  խթան լինել և, իհարկե, զարգացնել տեղական արտադրանքը: 

«Սերմից՝ սեղան» (From seed to table) մեր զարգացման նոր հայեցակարգի իրագործման հաջորդ կարևոր քայլը «Արցախ» մեծ խոհանոց-արտադրության վերագործարկման ծրագիրն էր։ Մենք այն ամբողջովին վերակառուցում ենք ու նորացնում։ Խոհանոց-գործարանի տարածքին ավելացրել ենք 3000 քմ. տարածք, հիմնել ու գործակցել ենք 3 նոր արտադրամաս՝ կաթի, երշիկեղենի և պահածոների։ Ավելացրել ենք նաև աշխատակիցների քանակը՝ մոտ 50-100 նոր հաստիքներ։

Ամբողջական փակ ցիկլը՝ վերջին շտրիխներ

Ասեմ, որ այս նախագծերն ընդհանուր առմամբ 5 մլն. դոլարի ներդրում պահանջեցին, բայց արդյունքն անգնահատելի է՝ մենք, ըստ էության, հիմնեցինք և աշխատացրինք մեր կազմակերպության հետագա գործառնության նոր բիզնես-մոդելը՝ ապահովելով ամբողջական փակ ցիկլ։

Տեսեք, այսօր մենք կարողանում ենք հենց սերմից ստանալ ամենաբարդ, ամենահամեղ ուտեստը ռեստորանում:

Սա է «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգի էությունը՝ մոդել, որն այնքան էլ տարածված չէ, և ամբողջ աշխարհում շատ քիչ կազմակերպություններ են նման մոտեցմամբ առաջնորդվում:

Մենք ցանում ենք սերմը, որից ստանում ենք անասնակերը, որը համապատասխան վերամշակում անցնելով կերախոհանոցում՝ մատակարարվում է ֆերմաներում պահվող կենդանիներին։ Մսամթերքն ու կաթնամթերքը ֆերմաներից տեղափոխվում են «Արցախ» խոհանոց-գործարան՝ անցնելով անհրաժեշտ մշակումները մատակարարվում ռեստորաններ, հանձնվում մեր հմուտ ու տաղանդավոր խոհարարներին։

 

Երազանքի Ակադեմիա

Խոհարարների մասին ավելի մանրամասն խոսեմ։ Մեր բիզնես-զարգացման այս ամբողջական ցիկլիկ մոդելը ևս մեկ կարևոր օղակ ունի, որը նույնպես 2019 թվականի ընկերության ամենապահանջված, հետաքրքիր նախագծերից էր՝ «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան է, որի բացառիկ գործընկերն է Մեծ Բրիտանիայի  City of  Oxford  College-ը։ 

Այսօր Ակադեմիան է պատասխանատու նոր պրոֆեսիոնալ կադրեր կերտելու, մեր խոհարարներին ժամանակակից ու պահանջված գիտելիքներ տրամադրելու, վերապատրաստելու համար։ Ակադեմիան դեռ մեկ տարի էլ չկա, ինչ բացել է իր դռները, բայց արդեն ունի մի քանի ծրագրերի շրջանավարտներ, ովքեր համալրել են ինչպես «Երեմյան Փրոջեքթս»-ի, այնպես էլ հանրապետության HoReCa ոլորտի կազմակերպությունների աշխատակազմը։

Այսպիսով՝  ամբողջացնելով մեր բիզնես –մոդելը, մենք, ըստ էության, մեր հետագա զարգացման համար ուղղահայաց ընդլայնման հնարավորություններ ենք ստեղծում։ Հետագայում կբացենք նոր կոնցեպտուալ ռեստորաններ, կավելացնենք գյուղատնտեսական նախագծերը՝ այդ ամենն իր ուրույն տեղը կգտնի մեր արժեքների շղթայում։ Իսկ մենք շատ համարձակ ծրագրեր ունենք արդեն, և հստակ կարող եմ ասել, որ 2020-ը բեկումնային է լինելու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]