Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

12 դեմոկրատ սենատորներ «դարի գործարքի» պլանը քննադատող նամակ են ուղարկել Թրամփին

12 դեմոկրատ սենատորներ «դարի գործարքի» պլանը քննադատող նամակ են ուղարկել Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական նկատառումներ են հայտնել հունվարի 28-ին Սպիտակ տան կողմից հրապարակված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ: Նամակի տեքստը հունվարի 28-ին հրապարակվել Է Մերիլենդի նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենի «Թվիթերում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նամակն ստորագրած 12 օրենսդիրների թվում 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու երեք հավակնորդներ են՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը եւ Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը: «Մենք գրում ենք, որպեսզի մեր անհանգստությունը հայտնենք միակողմանի բնույթ կրող պաղեստինա-իսրայելական պլանի հրապարակման՝ ձեր որոշման առնչությամբ, որը կազմված Է առանց որեւիցե պաղեստինյան մասնակցության եւ առաջակցության»,- ասված Է նամակում: Նամակում նշվում Է, որ «դարի գործարքի» միակողմանի իրականացումը կարող Է հանգեցնել Իսրայելի ինքնիշխանության հաստատման Հորդանանի հովտի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի հրեական բնակավայրերի նկատմամբ: Դեմոկրատները կարծում են, որ իրադարձությունների նման զարգացումը կխախտի միջազգային իրավունքը, եւ բացասական արձագանք կառաջացնի ԱՄՆ-ի մի շարք դաշնակիցների կողմից: Սենատորները նաեւ հայտարարել են, որ Սպիտակ տան առաջարկած լուծումները խախտում են պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ խարխլում Իսրայելի անվտանգությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]