1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Դարի գործարքը» հնարավորություն Է ընձեռում վերսկսել խաղաղ կարգավորման ջանքերը. Բորել

«Դարի գործարքը» հնարավորություն Է ընձեռում վերսկսել խաղաղ կարգավորման ջանքերը. Բորել
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը (այսպես կոչված դարի գործարքը) հնարավորություն Է ընձեռում վերսկսել հակամարտության լուծման ուղղված ջանքերը: Այդ մասին ասված Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հունվարի 28-ի երեկոյան տարածվել Է Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միացյալ Նահանգների այսօրվա նախաձեռնությունը հնարավորություն Է ընձեռում վերսկսելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ համաձայնեցված եւ կենսունակ կարգավորման հասնելու շուտափույթ անհրաժեշտ ջանքերը»,- նշված Է փաստաթղթում:
Բորելի խոսքով՝ «Եվրամիությունը կուսումնասիրի եւ կգնահատի առաջադրված առաջարկությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]