Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 5,9 հազարը

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 5,9 հազարը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել Է 5974-ի: Ինչպես ասված Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է 132-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշվում Է փաստաթղթում, 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում Է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չԷ: Կարանտինում Է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ:
Նորացված տեղեկատվության համաձայն՝ ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին Է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն Է:
2019-nCoV նոր կորոնավիրուսի տարածման մասշտաբները մեկ ամսում գերազանցել են 2002 – 2003 թվականներին տեղի ունեցած ոչ տիպական թոքաբորբի (SARS, շնդուղիների ծանր սուր համախտանիշ) բռնկմանը, որը տեւեց ավելի քան կես տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]