Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սարալանջի պողոտայում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար. տուժածներ չկան

Սարալանջի պողոտայում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար. 
տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ 911 ահազանգման կենտրոնը հունվարի 29-ին՝ ժամը 02:26-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը  տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan Quest» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արտաքին լուսավորության սյանը և շրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]