Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն մտադիր է ճանաչել Հորդանանի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերը

ԱՄՆ-ն մտադիր է ճանաչել Հորդանանի արևմտյան ափին գտնվող իսրայելական 
բնակավայրերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է ճանաչել Հորդանանի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշում է «Ռոյթերս» գործակալությունը:

Իսրայելի և Պաղեստինի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի երկու պետություն, որոնցից մեկը՝ պաղեստինյան՝ Արևմտյան Երուսաղեմում մայրաքաղաքով:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը մեծ քայլ է անում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին Ամերիկայի նախագահը հայտնել է հունվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այսօր Իսրայելը մեծ քայլ է անում խաղաղության հաստատման ուղղությամբ: Իսրայելը պատրաստ է հիմք դնել պաղեստինցիների հետ բանակցություններին՝ «դարի գործարք»-ի իրականացման համար: ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի պաղեստինյան պետության տարածքը լինի անքակտելի»,- նշել է Թրամփը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]