Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ 
տարեդարձին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիան քաղաքում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տոնական միջոցառումները մեկնարկել են Սիսիանի հրապարակում հետախուզական վաշտի ցուցադրական վարժանքներով և զորամասի անձնակազմի հանդիսավոր երթով: Այնուհետև փոխվարչապետն այցելել է Զոհված ազատամարտիկների զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:

Տոնական միջոցառումների շրջանակներում Մհեր Գրիգորյանը դիտել է ռազմական տեխնիկայի, զենքի և զինամթերքի ցուցադրությունը և Սիսիանի մշակույթի տանը ներկա գտնվել տոնի առթիվ կազմակերպված համերգին, որի մեկնարկից առաջ հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.

«
Հարգելի հայրենակիցներ,
Ինձ համար պատիվ է այսօր շնորհավորել Հայոց Բանակի 28-րդ տարեդարձը և մասնավորապես անել դա Սիսիանում:

Հայոց բանակի տարեդարձը բոլորիս համար կարևորագույն արժեքների՝ հայրենիքի, անկախության, անվտանգության ու խաղաղության վերաիմաստավորման օրն է:

Հայոց բանակը մեր հպարտությունն է, պետականության կարևոր հիմնասյուներից մեկը:

Դա է պատճառը, որ Կառավարությունը ջանք չի խնայում բանակում բարեփոխումներ իրականացնելու և զինվորների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ:

Արդիական զինատեսակների ձեռքբերումը, ինչպես նաև ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը ստեղծում են պայմաններ մեր զինծառայողների համար ժամանակակից միտումներին համահունչ և համարժեք քայլերի իրականացումն ապահովելու ուղղությամբ:

Մենք կարևորում ենք Հայոց բանակի արդիականացման հարցում մարդկային ռեսուրսի ներգրավումը, քանի որ ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման տեմպերը ուղղակիորեն կապված են մարդկային ներուժի բացահայտման հետ:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայոց բանակի զինվորներին ու սպաներին իրենց առաքելությունը պատշաճ կերպով իրականացնելու համար:

Չենք կարող այս օրը չհիշել ու հարգանքի տուրք չմատուցել նաև բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը:

Իհարկե, մեր բանակն ունի մարտական բարձր պատրաստվածություն, բայց ինչն է եղել ու մնում մեր բանակում որպես մնայուն արժեք՝ մեր զինվորների նվիրվածությունը և մարտական ոգին:

Դա է թույլ տալիս Հայաստանին վստահ քայլել առաջ՝ լավ իմանալով, որ մեր թիկունքը պահում է Հայոց հզոր բանակը:

Թող խաղաղությունը լինի հարատև և կայուն մեր երկրում:

Հայոց բանակին մաղթում եմ ամուր ոգի, իսկ հայ զինվորին՝ բարի ծառայություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]