Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է «Ուրարտու»-ին

«Ալաշկերտ»-ն ընկերական խաղում հաղթել է «Ուրարտու»-ին

 ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երկու թիմերն ընկերական խաղ են անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու»-ն: Հունվարի 28-ին «Ուրարտու»-ն հերթական ստուգողական խաղն անցկացրեց, այս անգամ արդեն «Ալաշկերտ»-ի հետ։ 

Հանդիպման 12-րդ րոպեին Արմեն Ադամյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները առաջ անցան հաշվի մեջ։ Հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Տիագո Գալվաոն։ Ընդունած գոլից հետո «Ուրարտու»-ն սկսեց ավելի ակտիվ գործել հարձակման գծում, «Ալաշկերտ»-ի դարպասի մոտ ստեղծվեցին մի շարք վտանգավոր պահեր, բայց գոլ այդպես էլ չեղավ։

Երկրորդ կեսում «Ալաշկերտ»-ը կարողացավ ևս մեկ գոլ հեղինակել. Վահագն Հայրապետյանը հանդիպման 68-րդ րոպեին հարվածային դիրք դուրս բերեց թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկին, ով էլ մեկ հպումով խփեց այս հանդիպման վերջին գոլը։ «Ուրարտու» - «Ալաշկերտ»-0։2։ 

Հավելենք, որ նախապատրաստական այս շրջանի վերջին ստուգողական հանդիպումը «Ուրարտու»-ն կանցկացնի փետրվարի 5-ին: Մրցակիցը կլինի Առաջին խումբը ներկայացնող «Վան»-ը։ Խաղը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 14։00-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]