Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի ժյուրին ընտրել է այն 12 մասնակիցներին, ովքեր հնարավորություն կստանան նախագծի շրջանակներում պայքարել 2020 թվականին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հանրային հեռուստաընկերությունից:

Հանրային հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։

Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ (հայտարարված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվել): Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Հայտերը դիտարկելիս հաշվի են առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները. ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին եւ ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձեւաչափին, ժանրային եւ կերպարային բազմազանությունը։ Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել՝ Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը եւ Անուշ Տեր-Ղուկասյանը։

Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետեւյալ մասնակիցները ՝ Աթենա Մանուկյան, TOKIONINE, ERNA, Միրիամ Բաղդասարյան, Agop, Կարինա EVN, Վլադիմիր Արզումանյան, Հայկ Music, Արթուր Ալեք, Գաբրիել Ջիգ, EVA Rida, Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ:

Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն հաջորդ շաբաթ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան էջում։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին ՝ ժամը 22:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]