1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով 5 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով 5 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

ԳՅՈՒՄՐԻ, 28  ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզի Շիրակ գյուղի տարածքում հունվարի 28-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են Opel եւ Nissan X-Trail մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետեւանքով Opel մակնիշի մեքենայում հրդեհ է բռնկվել: Մեքենան ամբողջությամբ այրվել է:  Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 5 տուժած տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս պահին 2-ի վիճակը ծանր է՝ նրանք գտնվում են վերակենդանացման,բաժանմունքում, մյուս 2-ը հետազոտությունների ավարտից հետո կտեղափոխվեն վնասվածքաբանական բաժանմունք: Ներկայումս հետազոտվում է 5-րդ տուժածը: Տուժածների մասին հստակ տեղեկատվություն հնարավոր կլինի ունենալ ավելի ուշ: Դեպքի վայրում աշխատել է 1 մարտական հաշվարկ, նրանց հաջողվել է կանխել հնարավոր պայթյունը:

 Դեպքի մանրամասները պարզում են ճանապարհային ոստիկանները:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]