Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

«Արարատ»-ն ընկերական խաղում զիջել է «Վոլգա»-ին

«Արարատ»-ն ընկերական խաղում զիջել է «Վոլգա»-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ակումբը շարունակում է ուսումնամարզական հավաքը Սոչի քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի շրջանակներում «Արարատ»-ը ստուգողական խաղում մրցեց «Վոլգա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով՝ հօգուտ ռուսական թիմի: Այսքանով «Արարատ»-ի ընկերական հանդիպումները սահմանափակվեցին:

Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ