Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Ապրիլ

Մալյանին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն

 Մալյանին բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը 
մեկնել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՄԻՊ-ի աշխատակազմից:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փաստաբանից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձերբակալվել է Նարեկ Մալյանը: Պարզվել է, որ Նարեկ Մալյանը գտնվում է ոստիկանությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ