Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 106-ի

Կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 106-ի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 106-ի, մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը կրկնապատկվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հունվարի 27-ի դրությամբ Չինաստանի կողմից հաստատված ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4515-ի, նախորդ օրվա՝ 2 835-ի համեմատ: Ճապոնիան ինքնաթիռ է ուղարկում Ուհան՝ էվակուացնելու իր քաղաքացիներին:

Վիրուսը տարածվել է Չինաստանում և առնվազն 16 երկրում: Ուհանը, ինչպես նաև Հուբեյի նահանգն արդեն գտնվում են փակման մեջ ՝ խիստ տրանսպորտային սահմանափակումներով։ Չինաստանի որոշ տարածքներում պաշտպանիչ բժշկական դիմակների կրումը պարտադիր է:

Հունվարի 27-ին Պեկինի իշխանությունները հաստատել էին, որ մահացել է 50-ամյա մի տղամարդ, որը վիրուսից Չինաստանի մայրաքաղաքում առաջին մահվան դեպքն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]