Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկական բանակի մահաբեր ուժը. զինված ուժերը համալրվել են արդիական սպառազինությամբ

Հայկական բանակի մահաբեր ուժը. զինված ուժերը համալրվել են արդիական 
սպառազինությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար 2019 թվականն արդյունավետ ու հաջողված տարի էր: Զինված ուժերում փորձարկվեց նոր սննդակարգ, որի ամբողջական ներդրման գործընթացը շարունակվում է, բարձրացել են զինծառայողների աշխատավարձերը, շարունակվում են շփման գծում ենթակառուցվածքների բարելավման, մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Անցած տարին հայկական բանակի համար հաջողված կարելի է համարել նաև սպառազինության առումով. լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման աշխատանքները:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է վերջին շրջանում հայկական զինված ուժերի կողմից ձեռք բերված զինատեսակները, որոնց ձեռքբերման մասին եղել են պաշտոնական հրապարակումներ:

ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր

Անցած տարվա ընթացքում ՀՀ զինված ուժերը համալրվել են 2019 թվականի արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր Հայաստանի վարչապետը: «Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներ

2019 թվականին ՀՀ զինված ուժերը համալրվել են Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներով: 2019 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։

Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ

ՀՀ զինված ուժերը 2019 թվականին համալրել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները: Դեկտեմբերի 27-ին վարչապետը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։

Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի մայիսից ի վեր ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է հունվարի 25-ին Կապանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]