Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԲԴԽ նախագահն ուղերձ է հղել Բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ

ԲԴԽ նախագահն ուղերձ է հղել Բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ռուբեն Վարդազարյանի ուղերձը.

«Մեր սահմաններին գիշերուզօր մարտական հերթապահություն իրականացնող տղանե՛ր, ձեզ ուղղված շնորհակալության ու երախտիքի խոսքերն այսօր հնչելու են հայկական բոլոր օջախներում։

 Ձեր սահմանապահ առաքելության շնորհիվ մեր երկիրը խաղաղություն է վայելում, միլիոնավոր մարդիկ զբաղվում են իրենց ամենօրյա գործունեությամբ։

Ձեր կազմակերպվածության արդյունքում է, որ  28 տարի շարունակ թշնամին զգոն է ու սարսափում է անհավասար մարտի բռնվել։ Հայոց բանակի սպայակազմի ու զինվորի ազդեցությունն է այսօր թույլ տալիս միջազգային ատյաններում արժանի հակահարված տալ թշնամական փուչ հռետորաբանությանը։

Ուժ, կորով ու ամուր կամք մեր զինվորին ու սպային, հանգստություն ու համբերություն զինվորի մորը, իմաստություն ու սեր զինվորական կյանքն աշխատանք դարձրած պայմանագրային զինծառայողների ընտանիքներին»:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]