1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով

Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի 
առիթով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արմեն Գրիգորյանի ուղերձը.

«Այսօր մենք տոնում ենք մեր հերոսական բանակի պատմությունը, որը կերտվել է հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ։ Հայոց բանակը մեր միասնական հայրենիքի, ազգային շահերի և արժեքների պահապանն է։

Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

«Բանակը Զինվորն է: Զինվորը նաև քաղաքացի է: Իրականում, քաղաքացիության բարձրագույն պարտքն ու արտոնությունն է երկրի համար զենք կրելը»: Գեներալ Պատտոնի այս խոսքերը արդիական են հայ զինվորի, հայոց բանակի համար։

Այո', մենք բոլորս պարտական ենք Մայր Հայրենիքին, բոլորս էլ կրում ենք մեր պատասխանատվությունը: Բայց եթե այդ պատասխանատվությունը մեր բոլորիս ծառայության մի մասն է, ապա զինվորականի համար այն կյանքի իմաստն է:

Մեր պետության պատմության ամբողջ ընթացքը անբաժանելիորեն կապված է բանակի հետ։ Այս ուժեղ միության շնորհիվ է, որ ամենադժվար պահերին Հայաստանը պաշտպանել է իր անկախությունը, արժանապատվությունն ու ժողովրդավարությունը: Մեր հայրենիքի հանդեպ հայոց փառահեղ բանակի Զինվորների անձնազոհ սիրո, քաջության, հերոսության, հմտությունների և դրանց կատարելագործման շնորհիվ է, որ կարողացել ենք հաղթել և կայացնել պատասխանատու որոշումներ, որոնցով պայմանավորված են եղել մեր երկրի խաղաղությունը և Հայրենիքի ճակատագիրը:

Մեր քաղաքական թիմը հանձնառու է շարունակականորեն զարգացնելու տնտեսությունը, ինչը հնարավորություն կտա լայնածավալ ներդրումներ կատարելու զինվորականների բարեկեցության, սոցիալական պայմանների բարելավման և ժամանակակից սպառազինության ձեռքբերման հարցում։ 2019 թվականին բոլոր այդ ուղղություններով աննախադեպ հաջողություններ ենք ունեցել՝ հաստատակամորեն շարունակելով պաշտպանական ոլորտի բարեփոխումները։

Մեր բանակը մեր հպարտությունն է: Հայ սպան և զինվորը ոչ միայն մեր հայրենիքի սահմաններն են պաշտպանում, այլև անձնազոհ ծառայություն են մատուցում միջազգային խաղաղապահական օպերացիաներում՝ծառայելով ամբողջ մարդկությանը: Հայոց բանակի ներդրումը անթիվ ու անգին է:

Փա՜ռք մեր Բանակին, փա՜ռք մեր Զինվորներին։»

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]