1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախում վիրավորված զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը կայուն ծանր է

Արցախում վիրավորված զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը կայուն 
ծանր է

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիրահատությունից հետո գտնվում է վերահսկողության տակ: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Միջադեպերով պայմանավորված ծառայողական քննություններն անմիջապես սկսվում են, բայց դա նաև զուգորդվում է նախաքննության գործընթացով: Ծանր դեպքերի ժամանակ նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից դատախազության վերահսկողության ներքո, ավելին չեմ կարող ասել: Հրամանատարական կազմին պաշտպանության նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարգապահական տույժի են ենթարկում: Ինչ վերաբերում է այս կամ այն դեպքում մեղավոր են, թե ոչ, դա արդեն նախաքննության արդյունքում է պարզվում»,-ասաց նախարարը:

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանին տեղափոխել են Երևան` կենտրոնական զինվորական հոսպիտալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]