Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զինվորների ձմեռային դաշտային համազգեստի բարելավման նպատակով թանկ նյութեր են ձեռք բերել

Զինվորների ձմեռային դաշտային համազգեստի բարելավման նպատակով թանկ նյութեր 
են ձեռք բերել
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում զինծառայողների դաշտային համազգեստի կտորը դարձել է որակապես ավելի լավը, զինվորներից ոմանք արդեն կրում են նորը, ոմանց շուտով արդեն կհասնեն որակապես ավելի լավ համազգեստները: Առաջիկայում  նախատեսում են նաև դետալային որոշակի փոփոխություններ, մշակվել են ձմեռային դաշտային համազգեստի ավելի թեթև ու պրակտիկ նմուշներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց Զինված ուժերի թիկունքի պետ- վարչության պետ գնդապետ Ռոմիկ Մարգարյանը:
«Հիմա մենք դաշտային համազգեստը  բարելավել ենք: 65:35 հարաբերակցությամբ կտորի փոխարեն, 50:50 բաղադրությամբ կտոր ենք ձեռք բերել, այսինքն 50 տոկոսը բամբակ է, 50-ը` սինթետիկ: Սա որակի առումով բավականի մեծ բարելավում է: Եվ նմուշներ ենք արտադրել, ամսի 30-ին վերջնական քննարկման կդնենք ու վերջնական կորոշենք, թե որ նմուշն ենք դնում կիրառության մեջ: Կտորն արտաքին տեսքով մնում է նույնը, ուղղակի փոխվում են վրայի որոշ դետալներ: Դաշտային համազգեստից ուսադիրները հանվել էին, կոչումներն ամրացվում էին կրծքավանդակի հատվածում, հիմա մենք վերադարձրինք նորից նույն տեղը, ուսադիրներ պետք է անպայման ունենան»,-ասաց  Մարգարյանը:
Նա նշեց` ձմեռային դաշտային համազգեստի բարելավման նպատակով թանկ նյութեր են ձեռք բերել, ավելի թեթև, ավելի պրակտիկ, ավելի տաք նմուշներ են մշակել, վերջնական որոշումը կընդունվի ամսի 30-ին: Գնդապետը նշեց` համազգեստի արտաքին տեսքի փոփոխություններ իրենք կնկատեն, հանրությունը` ոչ:
Զինվորներն արդեն հագնում են որակապես ավելի լավ համազգեստները: Մարգարյանը նշեց` ողջ Զինված ուժերի համազգեստը դեռ չեն փոխել, բայց ընթացքում փոխվում է: Երբ համազգեստի կրելու ժամկետը լրանում է, նրանք ստանում են արդեն փոփոխված տարբերակը:
 «Ձմեռային դաշտային համազգեստը ավելի թեթև, ավելի պրակտիկ է դառնում: Եվ կլուծվեն գունաթափվելու, մաշվելու խնդիրները»,-ասաց Մարգարյանն ու նկատեց` թեև այդ խնդիրը ներկայում ևս չկա: 
Մարգարյանը նկատեց` երբեմն զինվորների ծնողները չեն ցանկանում, որ իրենց տղաները նեղություն կրեն ու լվանան, արդուկեն համազգեստը, և գնում ու ուղարկում են նորը: Սակայն նրա խոսքով` դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Մարգարյանը վստահեցրեց` շուկայում վաճառվող համազգեստի որակը միանշանակ զիջում է իրենց տրամադրած նույնիսկ նախկին համազգեստի որակին: Իսկ ներկայում կտորի որակի բարելավմամբ խնդիրն առհասարակ վերանում է: 
Գնդապես Մարգարյանը հունվարի 28-ի առթիվ բոլորին շնորհավորեց Հայոց բանակի 28-ամյակի կապակցությամբ` ցանկանալով հարատևություն:
Հունվարի 28-ին նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակը: 
Աննա Գրիգորյան 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]