Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երևան:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Նրան մեկ անգամ արդեն վիրահատել են հունվարի 24-ին, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն դեռևս չկա: Նրա ապաքինման դինամիկայից ելնելով բժիշկները կորոշեն իրենց անելիքները»,- նշեց Բալայանը:

Անդրադառնալով նաև նույն օրը պարտադիր ժամկետային զինծառայող, աջ բազկի շրջանում հրազենային վիրավորում ստացած կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանին՝ ՀՀ ՊՆ փոխնախարարը շեշտեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Բժշկական բոլոր միջոցառումներն իրականացվել են, նա շուտով կվերադառնա իր ծառայությանը»,- ասաց Բալայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]