Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Փետրվար

Ալաբամայում յոթ մարդ Է կորել Գանտերսվիլ լճի նավամատույցում այրվող նավակներում

Ալաբամայում յոթ մարդ Է կորել Գանտերսվիլ լճի նավամատույցում այրվող նավակներում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալաբամայի Սքոթսբորո քաղաքում նավակներ են բոցավառվել Գանտերսվիլ լճի նավամատույցում: Ինչպես AP-ին հայտնել Է հրշեջ դեպարտամենտի ներկայացուցիչը, յոթ մարդ անհետ կորել Է, եւս յոթը հոսպիտալացվել Է: Կան զոհվածներ, բայց նրանց թվաքանակը ճշտվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այրվել Է ոչ պակաս, քան 35 նավ, հիմնականում բնակվելու համար հարմարեցված նավեր: Հրդեհն սկսվել Է հունվարի 27-ի վաղ առավոտյան: Ջեքսոնի օկրուգի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը Սքոթսբորոյի բնակիչներին հորդորել Է չփորձել հրդեհի վայրին մոտենալ ցամաքով կամ ջրի վրայով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ