Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Աֆղանստանում կործանված ինքնաթիռը կարող Էր պատկանել ԱՄՆ-ի օդուժին. TOLOnews

Աֆղանստանում կործանված ինքնաթիռը կարող Էր պատկանել ԱՄՆ-ի օդուժին. 
TOLOnews

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 27-ին Աֆղանստանում կործանված ինքնաթիռը կարող Էր պատկանել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին: Այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինքնաթիռի աջ շարժիչի տարբերանշանները մատնանշում են, որ օդանավը պատկանում Էր ԱՄՆ-ի օդուժին:

Հեռուստաալիքը կադրեր Է հրապարակել ավիաաղետի վայրից, դրանցում երեւում Է, որ ինքնաթիռը մասամբ այրվել Է: Դատելով ֆյուզելյաժից՝ դա Bombardier E-11 Է: Դրա հետ մեկտեղ հեռուստակայանը նշում Է, որ «չկա այն բանի պաշտոնական հաստատումը, որ այդ տեսանյութն առնչություն ունի Ղազնիի նահանգում տեղի ունեցած ավիաաղետի հետ»: Ինքնաթիռը կործանվել Է երկուշաբթի առավոտյան Ղազնի կենտրոնական նահանգի տարածքում, որը վերահսկվում Է «Թալիբան» արմատական շարժման կողմից: Ինչպես 1TVNews հեռուստաալիքին հայտնել Է կառավարական աղբյուրը, «դա ռազմական ինքնաթիռ Էր եւ, ամենայն հավանականությամբ, օգտագործվում Էր կոալիցիայի կապալառուների կողմից»: Ավելի վաղ պատահարի ականատեսները հայտնել են, որ տեղի բնակիչները աղետյալ ինքնաթիռից դուրս են բերել օդաչուի մարմինը, «որն օտարերկրացի Էր»: Ընդամենը, ըստ որոշ տվյալների, ինքնաթիռում կարող Էր լինել 15 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ