Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բնակարանից գողացել էին չհրկիզվող պահարանը, բակից՝ տուժողի մեքենան․ ոստիկանության բացահայտումը

Բնակարանից գողացել էին չհրկիզվող պահարանը, բակից՝ տուժողի մեքենան․  
ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա օգոստոսի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Չեղովի փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել էին ոսկյա զարդեր ու տուժողի հանգուցյալ հորը պատկանած, փողը ծակած օրինական ատրճանակը։ Բնակարանային գողերը վերցրել էին նաև տանտիրոջ մեքենայի բանալիներն ու բակից առևանգել նաև նրա «Տոյոտան»։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Շենգավիթի քրեական հետախույզներն իրականացրին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։ Դեպքի հաջորդ օրը Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերվեց տուժողի մեքենան՝ ամբողջությամբ այրված։

Քրեական հետախույզները, մանրակրկիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ, հունվարի 22-ին փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բնակարանային գողությունը կատարել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ երեք երիտասարդ, որոնցից երկուսը տուժողի հարևաններն են։ 24, 25 և 27-ամյա կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեցին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին։

Արդեն հունվարի 25-ին նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեին։ Դատարանը երիտասարդներին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։ Նրանք տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]