1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երիտասարդ ըմբիշները մեդալներ են նվաճել Ուկրաինայում

Երիտասարդ ըմբիշները մեդալներ են նվաճել Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշները մեդալներ են նվաճել Ուկրաինայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիան: Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում կայացել է անվանի ըմբիշ Եվգենի Տրուխինի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև հունահռոմեական ոճի Հայաստանը ներկայացնող երիտասարդ ըմբիշները: Բրոնզե մեդալներ են նվաճել Արման Վարդանյանը (60 կգ), 77 կգ քաշային Ռաֆիկ Միխեևը և 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը: 6 ըմբիշներ էլ պայքարել են բրոնզե մեդալների համար, սակայն պարտություն են կրել:

Մրցաշարին Հայաստանը ներկայացրել են 10 հայ ըմբիշներ: Ընդհանուր առմամբ՝ հուշամրցաշարին մասնակցել են 8 երկրի ըմբիշներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]