Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 40-ի

Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել Է 40-ի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 40-ի: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է երկրի Արտակարգ իրավիճակների գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 39 զոհվածի եւ 1607 տուժածի մասին: Փրկարարները երկուշաբթի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից դուրս են բերել երկու զոհվածի մարմին, եւս մեկը դեռեւս գտնվում են փլվածքների տակ, որոնք հավաքումը շարունակվում Է: 6,8 մագնիտուդով երկրաշարժը, որի Էպիկենտրոնը գտնվում Էր Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում, տեղի Է ունեցել հունվարի 24-ի երեկոյան: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում եւ Քայսերի նահանգներում, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]