Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեմ Մենդեսն ստացել Է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր պարգեւը

Սեմ Մենդեսն ստացել Է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր պարգեւը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեմ Մենդեսն ստացել Է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի պարգեւը գլխավոր անվանակարգում: Այդ մասին հայտարարվել Է լույս հունվարի 26-ի գիշերը Լոս-Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) այդ պարգեւի հանձնման արարողությանը: Մենդեսն այդ պարգեւն ստացել Է «լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում «1917» կինոնկարի վրա կատարած աշխատանքի համար, որը պատմում Է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երկու զինվորի ճակատագրի մասին, որոնց հանձնարարված Է մահացու վտանգավոր առաքելություն:

Ավելի վաղ Մենդեսը «Ոսկե գլոբուս» Էր ստացել նույն այդ անվանակարգում: Այս անվանակարգում պարգեւի համար պայքարում Էին նաեւ Պոն Չժուն Հոն («Մակաբույծներ»), Մարտին Սքորսեզեն («Իռլանդացին») Քվենտին Տարանտինոն («Մի անգամ… Հոլիվուդում») եւ Տայկա Վայտիտին (Ջոջո ճագարը»): Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար պարգեւն ստացել Է Սթիվեն Բոգնարը Օհայոյի նահանգից՝ «Ամերիկյան ֆաբրիկա» ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար: Պարգեւին հավակնում Էին նաեւ «Քարանձավ», «Կույսը», «Մեղրի երկիրը» եւ «Մեկ երեխայի ազգը» ժապավենների ստեղծողները:

ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխությունը կայացել Է 72-րդ անգամ: Հաղթողներն ավանդաբար ստանում են ռեժիսորական աթոռի տեսքով արձանիկ: Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակի դափնեկիրները, շատ հազվադեպ բացառությամբ, նաեւ «Օսկար»-ի դափնեկիրներ են դարձել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]