Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախնական տվյալներով՝ 83 մարդ Է եղել Աֆղանստանում կործանված ինքնաթիռում

Նախնական տվյալներով՝ 83 մարդ Է եղել Աֆղանստանում կործանված ինքնաթիռում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 27-ին Ariana Afghan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Աֆղանստանի արեւելքի Ղազնի նահանգում: Այդ մասին հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակչելով տարածաշրջանի նահանգապետի ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Ներկայացուցիչը նաեւ հայտարարել Է, որ արդեն կործանման վայր Է ուղեւորվել արագ արձագանքման խումբը: Իր հերթին Tolo News հեռուստաալիքը նշել Է, որ ինքնաթիռն ընկել Է «Թալիբան» շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել Է 83 մարդ: Հանրանավը, ըստ նախնական տեղեկատվության, Հերաթ քաղաքից ուղեւորվել Էր Քաբուլ: Մինչդեռ, ինպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Afghan Airlines-ն ինքը հերքել Է Ղազնիում ինքնաթիռի կործանման վերաբերյալ տեղեկատվությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]