Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը 2020 թվականին 8,75 մլրդ դոլար կհատկացնի նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարելու համար

Չինաստանը 2020 թվականին 8,75 մլրդ դոլար կհատկացնի նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարելու համար
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կառավարությունն ընթացիկ տարում բյուջեից 60,33 մլրդ յուան (8,75 մլրդ դոլար) կհատկացնի նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարելու համար: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս միջոցները կձեռնարկվեն նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ղեկավար աշխատանքային խմբի որոշմանը համապատասխան, այն ծախսերն ապահովելու նպատակով, որոնք անհրաժեշտ են դրա վերացման հիմնարար միջոցառումներն ուժեղացնելու համար»,- ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակված Է նախարարության պաշտոնական Էջում:
Դրանում նշվում Է, որ ներկայում գլխավոր խնդիրներից մեկն Է՝ թույլ չտալ, որ թոքաբորբը տարածվի գյուղական վայրերում:
Վերջին տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսով հիվանդացածների քանակը գերազանցել Է 2,8 հազարը, մահացել Է 81 մարդ: Վարակման դեպքերի մեծամասնությունը (1423, 76 մահացած) բաժին Է ընկնում Հուբեյի կենտրոնական նահանգին եւ դրա վարչական կենտրոն Ուհանին: Դրանց հաջորդում են Գուանդունի, Հենանի եւ Չժեցզյանի նահանգները: Պեկինում ի հայտ Է բերվել 68 ախտահարված, Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյանի նահանգում, ըստ նորացված վիճակագրության, արդեն մահացել Է 21 մարդ:
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Չինաստանի նախադպրոցական հիմնարկություններում, միջնակարգ դպրոցներում եւ բուհերում ուսումնական գործընթացի վերսկսումը հետաձգվել Է անորոշ ժամանակով:
Պաշտոնապես լուսնային օրացույցով Նոր տարվա հանգստյան օրերն ավարտվում են փետրվարի 2-ին:
Ինչպես հունվարի 27-ին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, երկրի կառավարությունը 300 մլն յուան (43,5 մլն դոլար) Է հատկացրել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի կենտրոնական նահանգում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նրա տվյալներով՝ կենտրոնական ֆինանսական բյուջեից արտակարգ դրամական օգնության տրամադրմանն արդեն հավանություն Է տվել Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեն: Միջոցները կուղղորդվեն թոքաբորբով ախտահարվածների համար երկու հիվանդանոցի կառուցմանը, ինչպես նաեւ հատուկ բժշկական սարքավորումների գնմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]