Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բիլ Գեյթսը 5 մլն դոլար Է նվիրաբերել ՉԺՀ-ում նոր տիպի թոքաբորբի դեմ մղվող պայքարին. «Չայնա դեյլի»

Բիլ Գեյթսը 5 մլն դոլար Է նվիրաբերել ՉԺՀ-ում նոր տիպի թոքաբորբի դեմ մղվող պայքարին. «Չայնա դեյլի»
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Microsoft (Մայքրոսոֆթ») ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բարեգործական ֆիմնադրամից 5 մլն դոլար Է հատկացրել Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել Է «Չայնա դեյլի» թերթը, տեղեկացնաում Է «Արմենպրես»-ը:
Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, ըստ հրատարակության տվյալների, այս հարցով ակտիվորեն փոխգործակցում Է չինական գործընկերների՝ մասնավոր եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են թոքաբորբի վերացմանն ուղղված գործունեությանը: Հատկացված միջոցներն օգտագործվելու են ինչպես վարակվածներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ կարանտին սահմանելու եւ բուժման համար, այնպես Էլ վիրուսի դեմ պատվաստանյութի արագացված մշակման նպատակով:
«Մենք խորապես անհանգստացած ենք այդ հիվանդության տարածումից եւ անկեղծ հարգանք ենք տածում նրանց նկատմամբ, ովքեր գտնվում են թոքաբորբի դեմ պայքարի առաջին շարքերում»,-հայտարարել Է հիմնադրամի չինական բաժանմունքի տնօրեն Լի Ինոն:
Նրա խոսքով՝ բարեգործական կազմակերպությունը նաեւ 5 մլն դոլար կհատկացնի Աֆրիկայի երկրներին աջակցություն ցուցաբերելու համար, որպեսզի նրանք նախազգուշական միջոցներ ձեռնարկեն մայր ցամաքում նոր տիպի թոքաբորբի տարածման ռիսկը նվազեցնելու եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ. հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]