Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» Է ստացել

Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» Է ստացել
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» Է ստացել, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի եւ տարվա ձայնագրության ("Bad guy"), տարվա ալբոմի եւ տարվա լավագույն փոփ-ալբոմի ("When We All Fall Asleep, Where Do We Go?") համար եւ որպես լավագույն սկսնակ արտիստ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախորդ անգամ 1981 թվականին նման հաղթանակի Էր կարողացել հասնել Քրիստոֆեր Քրոսը: Բացի այդ, Այլիշը դարձել Է «Գրեմմի»-ի ամենաերիտասարդ դափնեկիրը՝ գերազանցելով այն ռեկորդը, որը 2010 թվականին սահմանել Էր Թեյլոր Սվիֆթը: Այլիշի եղբայրը՝ Ֆինեաս Օ՛Քոննելը, նույն այդ արարողությանը տարվա պրոդյուսեր Է ճանաչվել քրոջ ալբոմի վրա կատարած աշխատանքի համար: Լավագույն սոլո փոփ-կատարող Է ճանաչվել Lizzo-ն՝ "Truth Hurts" կոմպոզիցիայով: Լավագույն ռոք-կոմպոզիցիա Է դարձել Գերի Կլարք-կրտսերի "This Land"-ը: «Լավագույն տեսահոլովակ» Է դարձել ամերիկացի ռեփեր Lil Nas X-ի եւ քանթրի կատարող Ռեյ Բիլլի Սայրուսի հոլովակը "Old Town Road"-ի համար: «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթել Է Միշել Օբաման՝ ««Կայացում» վերտառությամբ հուշագրությունների համար, որոնք ներկայայացվել են նաեւ աուդիոկրիչներով: Լավագույն ռեփ-կոմպոզիցիա Է դարձել "A Lot"-ը, որը ձայնագրել են 21 Savage-ը եւ J. Cole-ը: "I՚ll newer live again" կոմպոզիցիան, որը գրվել Է «Աստղ Է ծնվել» ֆիլմի համար, ճանաչվել Է լավագույն սաունդթրեքը: «Գրեմմի»-ի 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի Է ունեցել հունվարի 26-ին Լոս Անջելեսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]