Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հունվարի 27-ին սպասվող իրադարձությունները

Հունվարի 27-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է: Բանակի օրվա առթիվ կպարգևատրվեն ոլորտի մի խումբ զինծառայողներ:

Հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ, մաեստրո Տիգրան Մանսուրյանն այսօր տոնում է իր ծննդյան 81-ամյակը: Տոնական օրվա մի մասը նա կանցկացնի լրագրողների հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հանդես կգա ասուլիսով:

ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծ, որով ՀՀ ոստիկանությանն իրավունք է տրվում գաղտնալսում կատարել օպերատիվ-հետախուզական աշխատանքների շրջանակում։ Ասուլիսներում փաստաբանները կներկայացնեն իրենց դիտարկումները:

Տնտեսագետների, բիզնես ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են Հայաստանից Ղազախստան ներմուծված մեքենաների հարցում առաջացած խնդիրները:  Նրանք կանդրադառնան թեմայի վերաբերյալ հնարավոր զարգացումներին: 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]