«Փյունիկ»-ն ընկերական խաղում զիջել է ուկրաինական թիմին
20:16, 26 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ընկերական խաղումպարտություն կրեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող երևանյան ակումբը ստուգողական խաղում մրցեց ուկրաինական «Ալեքսանդրիա» թիմի հետ և զիջեց 5:2 հաշվով: Հայկական ակումբի կազմում գոլերը խփեցին Շենդրիկը և Եդիգարյանը:
Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում հավաքել է20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14: Միավոր չունի «Երևան»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում