1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը խոստացել է հրապարակել Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը

Փաշինյանը խոստացել է հրապարակել Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, 
արժանահավատ փաստը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Թովմասյանը 2018թ. մայիսից առաջարկել է իր ծառայությունները, սակայն ինքը հրաժարվել է աշխատել նախկին իշխանության ներկայացուցչի հետ: Թովմասյանի արձագանքին՝ հրապարակել որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց՝ իրենց միջև շփումների մասին, հետևել է նաև Փաշինյանի պատասխանը։

Թովմասյանն ասել էր, որ ստիպված է արձագանքել հունվարի 25-ի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված «շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին»՝ նշելով, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նրա հետ հեռախոսով խոսել է ընդամենը երկու անգամ: «Այս պահից սկսած՝ ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-նշել էր Թովմասյանը:

«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»,-չի ուշացել Փաշինյանի պատասխանը:

Կապանում հրավիրված ասուլիսում Փաշինյանը նշել էր, որ 2018-ի մայիսից սկսած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն առաջարկել է իր ծառայությունները: «2018-ի մայիսից սկսած՝ սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքանով ինքը Սահմանադրության այս տեքստի հեղինակն է, կարող է պատմել բոլոր խութերի մասին, և մենք միասին կարող ենք անել չգիտեմ ինչ-ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»,-ասել էր Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]