1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը կառավարության և ՀՅԴ-ի միջև հակադրություն չի տեսնում

Փաշինյանը կառավարության և ՀՅԴ-ի միջև հակադրություն չի տեսնում

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության և Հայ յեղափոխական դաշնակցության միջև հակադրություն չի տեսնում, կարծում է՝ եթե այդպիսի հակադրություն կա, ապա միայն՝ կրթության հարցերով նախարարության և կուսակցության այն հատվածի միջև, որոնք նախկին իշխանությունների հետ ունեցել են առնչություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կապանում իր մամուլի ասուլիսում վարչապետ Փաշինյանն, այնուամենայնիվ, նշեց՝ եթե Դաշնակցության հայաստանյան կառույցում փոփոխություն տեղի չունենա, ապա կառույցի ապագան մշուշոտ է:

Լրագրողը հիշեցրեց Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած միտքը, թե ՀՅԴ-ն վերափոխվելու, վերաիմաստավորվել կարիք ունի՝ հետաքրքրվելով՝ դա արդյոք միայն Հայաստանում գործող դաշնակցականներին է վերաբերվում, թե նաև սփյուռքում:

«Ցավոք սրտի նաև անցյալ տարվա պրոցեսների, գուցե նաև էմոցիոնալ ֆոնի պատճառով երբեմն տպավորություն է ստեղծվում, թե կա հակադրություն՝ ՀՀ կառավարության և Դաշնակցության միջև: Բայց ես կարծում եմ, որ այդպիսի հակադրություն չկա, եթե կա հակադրություն, ապա հակադրություն կա կառավարության, ավելի ճիշտ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Դաշնակցության այն հատվածի միջև, որոնք նախկին իշխանությունների, նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություններ: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ամբողջ Դաշնակցությանը այս պրոցեսի մեջ նույն չափով չափել չի կարելի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի տպավորությամբ՝ ՀՀ կառավարությունն ու Հայ Յեղափոխական Դաշնակցությունը  համազգային հարցերի շուրջ համագործակցելու շատ մեծ պոտենցիալ և պատրաստակամություն ունեն: Նա շեշտեց՝ իրենք համենայնդեպս ունեն այդ պատրաստակամությունը: Կառավարության համար խնդիր է ռազմավարական համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային հարցերի, պետական հարցերի լուծման շուրջ: Վարչապետը համոզված է, որ Դաշնակցության՝ որպես համահայկական կառույցի հետ իրենք կկարողանան կառուցողական երկխոսություն սկսել: «Զուտ հայաստանյան մասով իմ կարծիքը մնում է նույնը, որ Հայաստանի ներսում, եթե այդ արձանագրումը, փոփոխությունը տեղի չունենա, Հայաստանում Դաշնակցության (հայաստանյան կառույցի մասին է  խոսքը) ապագան շատ մշուշոտ կդառնա»,-ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ սփյուռքի կառույցների, ավանդական կուսակցությունների հետ նպատակ ունեն շատ լավ, շատ ջերմ հարաբերություններ հաստատել, վստահեցրեց՝ իրենք ունեն այդպիսի վերաբերմունք: «Երբեմն գուցե այդ վերաբերմունքը արտահայտելու առիթ չեն ունենում, բայց այդ վերաբերմունքն ու պատրաստակամությունն ունեմ»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ շատ լավ է վերաբերվում երեք ավանդական կուսակցությունների ղեկավար մարմիններին, նրանց ներկայացուցիչներին, շատ ջերմ, եղբայրական վերաբերմունք ունի նրանց նկատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]