Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փաշինյանը ջերմուկցիներին դարձյալ կոչ արեց բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհները

Փաշինյանը ջերմուկցիներին դարձյալ կոչ արեց բացել Ամուլսարի հանք տանող 
ճանապարհները

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին ևս մեկ անգամ կոչ արեց բացել դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը, և մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս: Չի լուծվելու այդ հարցը որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ճանապարհը փակելը կարող է իրավական խնդիրներ ունենալ, ենթադրելով, որ «Լիդիան» ընկերությունը կդիմի արբիտրաժի:

«Ես շահագրգռություն ունե՞մ, որ հանքը շահագործվի՝ և այո, և ոչ: Ես շահագրգռություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, որովհետև դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե հանքը շահագործվեր, մենք կունենայինք ավելի մեծ տնտեսական աճ, բայց մյուս կողմից, ես ոչ մի պարագայում չեմ համաձայնի, որ հանքը շահագործվի Հայաստանի բնությանն անվերականգնելի վնաս հասցնելու հաշվին»,- նշեց վարչապետը:

2019թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի բնակիչներին խնդրել էր ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]