Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետը քաջալերում է ընտանիքի անդամներին հանրային, քաղաքական ակտիվությամբ ոգեշնչել մյուսներին

Վարչապետը քաջալերում է ընտանիքի անդամներին հանրային, քաղաքական 
ակտիվությամբ ոգեշնչել մյուսներին

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետն իր ընտանիքի անդամներին՝ կնոջն ու դուստրերին, քաջալերում է իրենց ակտիվությամբ քաջալերել ուրիշ կանանց՝ լինել տնտեսապես, հանրային քաղաքական իմաստով ավելի ակտիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց Կապանում իր մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կբացատրի իր ընտանիքի՝ քաղաքական գործընթացներում ակտիվությունը:

«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ իմ ընտանիքը քաղաքական ակտիվություն ցուցաբերել է միշտ։ Այսօր ասում են, թե ինչու է իմ դուստրը հարցազրույց տալիս: Եկեք նայենք, թե իմ որդին ու դուստրը երբվանից են սկսել հարցազրույցներ տալ՝ «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների պատերի տակ: Ասում են, թե ինչու է իմ կինն ակտիվ: Վերջերս հրապարակվեց փաստ, որ երբ ես ակտիվ էի, նա քաղաքականապես ակտիվ էր: Մենք ուզում ենք՝ ՀՀ քաղաքացիները լինեն ակտիվ և ՀՀ-ում կանանց ներգրավվածության տոկոսը մեծանա: Եվ ես քաջալերում եմ իմ ընտանիքի անդամներին, որ իրենք իրենց ակտիվությամբ քաջալերեն ուրիշ կանանց լինել տնտեսապես, հանրային քաղաքական իմաստով ավելի ակտիվ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքը նեղվում, երբ ընտանիքի անդամները հնչեցրած մտքերի համար երբեմն քննադատությունների են արժանանում՝ վարչապետն արձագանքեց՝ քննադատություններից չի նեղվում: Նա դիտարկում արեց՝ եթե սուտ է հնչում, պետք է դրան չանդրադառնա՞ն, ուղղակի հարկ են համարում պարզաբանել՝ որտեղ է ճշմարտությունը և որտեղ սուտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]