Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«10 մլն ծառատունկի» ծրագիրը մտել է գործնական փուլ

«10 մլն ծառատունկի» ծրագիրը մտել է գործնական փուլ

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը սկսել է 2.5 մլն դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Ծրագիրը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում: Այն ունի սոցիալ-տնտեսական բովանդակություն՝ անտառամերձ տարածքների բնակիչներին եկամտի այլ աղբյուրներ ի ցույց դնելու և այս հարցում նրանց աջակցելուն միտված»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության մշակած «10 մլն ծառատունկի» ծրագիրը, որի նպատակն է մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանի ամբողջ տարածքում տնկել 10 մլն ծառ, արդեն գործնական փուլ է մտել:

«Որոշ ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ծառատունկին, տնկիներ ձեռք բերելու համար համաձայնություն է ձեռք բերվել Իրանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Վրաստանի հետ»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ 2019-ին առաջին անգամ պետբյուջեից անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման նպատակով «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 424 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

150 հա անտառապատում, որից 10 հա ցանքսի, 140 հա` տնկման միջոցով, 200 հա բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով, 460 հա կոճղաշիվային վերականգնման աջակցում, 26 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում, 5,8 հա տնկարանի ցանքս, 28000 կգ անտառային սերմերի մթերում։ Գնվել է`8 տրակտոր, 8 անտառային գութան, 8 գյուղատնտեսական գութան, 4 փոսահատ մեքենա, 21 տոննա  տորֆ, իսկ աշխատանքների իրականացման համար 940 աշխատակից ընդունվել է սեզոնային աշխատանքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]