Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը կառավարման համակարգի փոփոխման կարիք չի տեսնում

Վարչապետ Փաշինյանը կառավարման համակարգի փոփոխման կարիք չի տեսնում

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Հայաստանի կառավարման համակարգի փոփոխություն կարիք չի տեսնում: Վարչապետը կիսանախագահական կառավարման համակարգը համարում է Հայաստանը ձախողած համակարգ, և կարծում է, որ դա պետք է բացառել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց հունվարի 28-ին Կապանում իր ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե սահմանադրական փոփոխություններով իշխող ուժն ինչն է ցանկանում փոփոխել և թե ինքն ինչ մոտեցում ունի կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ:

«Իմ մոտեցումը հետևյալն է՝ կիսանախագահական համակարգը Հայաստանի 3-րդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է: Եվ դա գործնականում մենք բոլորս տեսել ենք, դա ապացուցվել է: Այն ձախողված և Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է: Հեղափոխության հաջորդ օրից եղել են մարդիկ, ովքեր ինձ ասում էին՝ կիսանախագահական համակարգը պետք է  արագ վերականգնել և ինձ բացատրում էին, թե հին համակարգում լավ էր, նախագահ կար, վարչապետ կար, փաստացի բոլոր լծակները նախագահի ձեռքին էին, պատասխանատվությունը վարչապետի ձեռքին էր, և հենց որ խնդիր էր առաջանում, նախագահը շատ հաջող պատասխանատվությունը դնում էր վարչապետի վրա, նրան գործից ազատում էր, և բուֆեր էր առաջանում։ Այս դեպքում, ասում էին, ամբողջ պատասխանատվությունը վարչապետի՝ տվյալ դեպքում իմ վրա է, արագ պետք է փոխել: Ես ասում էի, որ կարծում եմ, որ պետության իրական լիդերը, և ես անձամբ երբեք իմ պատասխանատվությունը ուրիշի վրա չեմ գցի: Առաջինը՝ մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանատվությունից: Կիսանախագահական կառավարման համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է»,-ասաց վարչապետն ու նշեց՝ այդ տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել:

Նա շեշտեց՝ «կիսա-որևէ» բան չպետք է ունենանք՝ կամ պետք է ունենանք ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ: «Իմ կարծիքը հետևյալն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք՝ մինչև այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, թե այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է: Այս կառավարման համակարգը մինչև այս պահը նոր է, եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, փաստ Աստծո, ամեն ինչ լավ է»,-նշեց նա:

Վարչապետը շեշտեց՝ սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը մեր այսօրվա քաղաքական իրողություններին, շեշտեց՝ նկատի ունի ժողովրդի իշխանությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը:

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: 2020-ի հունվարին արդեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]