Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրայր Թովմասյանը իր «ծառայություններն» է առաջարկել ինձ. Նիկոլ Փաշինյան

 Հրայր Թովմասյանը իր «ծառայություններն» է առաջարկել ինձ. Նիկոլ Փաշինյան

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ի մայիսից սկսած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն առաջարկել է իր ծառայությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց Կապանում հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին ու դիտարկմանը, թե «Հրայր Թովմասյանը նշել է՝ իշխանությունն ուզում է իրենից ազատվել ու եթե հրաժարական չտա, քրեական հետապնդում կսկսվի»:

«2018-ի մայիսից սկսած՝ սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքանով ինքը Սահմանադրության այս տեքստի հեղինակն է, կարող է պատմել բոլոր խութերի մասին, և մենք միասին կարող ենք անել չգիտեմ ինչ-ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ ՍԴ նախագահն անցնում է մի քանի քրեական գործերով՝ որպես մեղադրյալ: Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծվել է լարված իրավիճակ, որին լուծում տալու նպատակով Հայաստանում ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքը: Դրանով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]