Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուզում ենք քրեակատարողական հիմնարկներում մարդկանց պահման արժանապատիվ պայմաններ ապահովել. Փաշինյան  

Ուզում ենք քրեակատարողական հիմնարկներում մարդկանց պահման արժանապատիվ 
պայմաններ ապահովել. Փաշինյան
 

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագրով նպատակ ունի քրեակատարողական հիմնարկներում մարդկանց պահման արժանապատիվ պայմաններ ապահովել, որպեսզի նրանք այդ քրեական մշակույթից վերադառնան նորմալ քաղաքացիական մշակույթի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

Նա նախ հիշեցրեց, որ 2019 թվականի հոկտեմբերից «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է հիմնարկներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը։ Վարչապետը շեշտեց՝ ծրագրով՝ սննդից օգտվող դատապարտյալների ու կալանավորված անձանց ցուցանիշը 100% է: «Քրեակատարողական հիմնարկներում մինչև այս ավանդույթի ներդրումը դատապարտյալները սովորաբար հաց չեն ուտում այդ ճաշարաններում, քանի որ այնտեղի ուտելիքն ուղղակի պիտանելի չէ ուտելու համար: Եվ երբ ասվում է, որ հիմա ճաշարաներում դատպարտյալները 100 տոկոսով մասնակցում են, նշանակում է, որ սնունդն այնքան լավ է, որ մարդիկ գնում և օգտվում են: Եվ ես ուզում եմ ասել, որ սա քրեածին մտածելակերպի և արժեհամակարգի դեմ մեր պայքարի շատ կարևոր օղակներից է: Մենք միայն ռեպրեսիվ պրոցեսներ չենք հարուցում, մենք ուզում ենք նաև քրեակատարողական հիմնարկներում մարդկանց պահման արժանապատիվ պայմաններ ապահովել, որպեսզի նրան այդ քրեական մշակույթից վերադառնան նորմալ քաղաքացիական մշակույթի»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ մեկնարկած պիլոտային ծրագրի հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]