Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Հայաստանում մեկ տարվա ընթացքում տպված ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 120 միլիոնով

 Հայաստանում մեկ տարվա ընթացքում տպված ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 
120 միլիոնով

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականի ընթացքում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն: Արդյունքում` 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն»,- ասաց Փաշինյանը:

2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված դրույթը, ըստ որի` տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն հարկային պարտավորություններից: Դեկտեմբերի 10-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հունվարի 1-ից որևէ մեկի կողմից ՀԴՄ կտրոն չթողարկելը ներման ենթակա չի լինի:

«2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չտպելու որևէ պարագա, որը բարոյական, սոցիալական կամ այլ առումներով ներման ենթակա լինի: Մեր նպատակը մարդկանց հարկային պարտավորությունների տակ մտցնելը չէ: Ստվերային տնտեսություն կրճատելու, մեր բյուջեի եկամուտներն էլ ավելի մեծացնելու համար մենք պետք է շատ խիստ, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերենք և այդ պայմանավորվածությունները իրականացնենք: ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը: Բյուջետային նոր մոտեցումների արդյունքում մենք մեր բանակում հսկայական փոփոխություններ ենք արել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ փոքր օբյեկտներում ՀԴՄ-ներ չխփելու արդյունքում էական ստվեր է գոյանում նաև խոշոր ձեռնարկություններում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ