Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևան քաղաքի ակնկալվող եկամուտներն առաջին անգամ գերազանցել են 100 միլիարդի սահմանագիծը

 Երևան քաղաքի ակնկալվող եկամուտներն առաջին անգամ գերազանցել են 100 
միլիարդի սահմանագիծը

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի պատմության ընթացքում առաջին անգամ մայրաքաղաքի ակնկալվող եկամուտները գերազանցում են 100 միլիարդի սահմանագիծը՝ կազմելով ավելի քան 107 միլիարդ դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Երևան քաղաքի 2020-ի բյուջեն եկամտային մասով 2017-ի բյուջեի փաստացի ցուցանիշի համեմատ ավելի է լինելու 48 տոկոսով, 2018-ի համեմատ` 56 տոկոսով, իսկ 2019-ի ծրագրայինի համեմատ՝ 30 տոկոսով: Ընդ որում, առաջին անգամ քաղաքի ակնկալվող եկամուտները գերազանցում են 100 միլիարդի սահմանագիծը՝ կազմելով ավելի քան 107 միլիարդ դրամ, իսկ սեփական եկամուտներն ավելանում են 3 միլիարդով»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]