1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում քչերի իշխանություն չկա և չի լինելու այլևս. Փաշինյանը` օլիգարխիայի մասին

 Հայաստանում քչերի իշխանություն չկա և չի լինելու այլևս. Փաշինյանը` օլիգարխիայի 
մասին

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ` Հայաստանի Հանրապետությունում քչերի իշխանություն չկա և չի լինելու այլևս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ դրամ հարկ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 90.7 մլրդ դրամով կամ 13%-ով: 2017-ի հունվար-սեպտեմբերի համեմատ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի աճը կազմել է 185.5 մլրդ դրամ կամ 32%: Սա այն մասին է, թե ՀՀ-ում օլիգարխիա կա, թե ոչ: Երբ օլիգարխն իր հարկերը վճարում է, նշանակում է, որ որևէ մեկից արտոնյալ չէ: Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն: ՀՀ-ում քչերի իշխանություն չկա, և չի լինելու այլևս: Հայաստանում կա շատերի իշխանություն` ի դեմս հայ ժողովրդի»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]