1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աղքատության մակարդակը Հայաստանում 2018-ին նվազել է 2.2 տոկոսով

Աղքատության մակարդակը Հայաստանում 2018-ին նվազել է 2.2 տոկոսով

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը 2018-ի ընթացքում հաջողվել է 2017-ի համեմատ 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23.5%: Այն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Ընդ որում, ծայրահեղ աղքատների թիվը 2017-ին արձանագրված 1.2%-ից նվազել է մինչև 1%: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կա կետ, որ մենք 5 տարվա ընթացքում պետք է ծայրահեղ աղքատությունը վերացնենք ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարևոր գործոնը եղել է տնտեսության աճը: Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում աղքատության մակարդակի գնահատումն իրականացվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով երրորդ մեթոդաբանության համաձայն, որը կիրառվում է 2009 թվականից սկսած: «Այսինքն՝ 2009-ից մինչև այսօր՝ այս մեթոդով հաշվարկված մենք ունենք աղքատության ամենացածր մակարդակը»,-եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]